Top-news.am-ը գրում է․ «Կառավարությունը հերթական նիստի ժամանակ հավանություն տվեց Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու որոշման նախագծին, որից հետո տեղի ունեցած մտքերի փոխանակումն էլ հատուկ ուշադրության կարիք ունի:
Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է որոշման ընդունումը եւ ասել. «Լավ որոշում է, եւ այս միտումը՝ տարբեր երկրների հետ վերացնել վիզային ռեժիմը, կարծում եմ, լավ ուղղություն է մեր երկրի համար»: Ի պատասխան վարչապետի հարցի՝ Ավետ Ադոնցը տեղեկացրել է, որ իրականում առանց մուտքի վիզային ռեժիմ ունենք 63 պետության հետ:
Իսկ ինչ ունենք իրականում: Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարության տրամադրած երկրների ցանկը: Մգեցվածներն այն երկրներն են, որտեղ ՀՀ շարքային քաղաքացիները կարող են մուտք գործել բացառապես վիզայի առկայության դեպքում:
1 Ադրբեջան Բոլոր տեսակի անձնագրեր
2 Ալբանիայի Հանրապետություն Բոլոր տեսակի անձնագրեր
3 Ավստրիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
4 Արաբական Միացյալ Էմիրություններ Միայն դիվանագիտական անձնագրեր
5 Արգենտինայի Հանրապետություն Բոլոր տեսակի անձնագրեր
6 Բելառուսի Հանրապետություն Բոլոր տեսակի անձնագրեր
7 Բելգիայի Թագավորություն Միայն դիվանագիտական անձնագրեր
8 Բոսնիա և Հերցեգովինա Միայն դիվանագիտական անձնագրեր
9 Բուլղարիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
10 Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն Բոլոր տեսակի անձնագրեր
11 Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
12 Եգիպտոսի Արաբական Հանրապետություն Միայն դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր
13 Էստոնիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
14 Թուրքմենստան Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
15 Ինդոնեզիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
16 Իսպանիայի Թագավորություն Միայն դիվանագիտական անձնագրեր
17 Իտալիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
18 Իրանի Իսլամական Հանրապետություն Բոլոր տեսակի անձնագրեր
19 Լատվիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
20 Լեհաստանի Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
21 Լիբանանի Հանրապետություն Միայն դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր
22 Լիտվայի Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
23 Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն Միայն դիվանագիտական անձնագրեր
24 Խորվաթիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
25 Կիպրոսի Հանրապետություն Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
26 Կորեայի Հանրապետություն Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
27 Հնդկաստանի Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
28 Հոնկոնգ/ՉԺՀ Հոնկոնգի հատուկ վարչական շրջան Բոլոր տեսակի անձնագրեր
29 Հորդանանի Հաշիմյան Թագավորություն Միայն դիվանագիտական անձնագրեր
30 Հունաստանի Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
31 Հունգարիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
32 Ղազախստանի Հանրապետություն Բոլոր տեսակի անձնագրեր
33 Ղրղզստանի Հանրապետություն Բոլոր տեսակի անձնագրեր
34 Մալթայի Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
35 Մակաո/ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածք Բոլոր տեսակի անձնագրեր
36 Մեքսիկական Միացյալ Նահանգներ Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
37 Մոլդովայի Հանրապետություն Բոլոր տեսակի անձնագրեր
38 Մոնղոլիա Միայն դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր
39 Նիդերլանդների Թագավորություն Միայն դիվանագիտական անձնագրեր
40 Նորվեգիայի Թագավորություն Միայն դիվանագիտական անձնագրեր
41 Շվեդիայի Թագավորություն Միայն դիվանագիտական անձնագրեր
42 Շվեյցարիայի Համադաշնություն Միայն դիվանագիտական անձնագրեր
43 Չեխիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
44 Չեռնոգորիա Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
45 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
46 Պորտուգալիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
47 Ռումինիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
48 Ռուսաստանի Դաշնություն Բոլոր տեսակի անձնագրեր
49 Սերբիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
50 Սինգապուրի Հանրապետություն Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
51 Սիրիայի Արաբական Հանրապետություն Միայն դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր
52 Սլովակիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
53 Սլովենիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
54 Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
55 Վրաստան Բոլոր տեսակի անձնագրեր
56 Տաջիկստանի Հանրապետություն Բոլոր տեսակի անձնագրեր
57 Ուզբեկստանի Հանրապետություն Բոլոր տեսակի անձնագրեր
58 Ուկրաինա Բոլոր տեսակի անձնագրեր
59 Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն Բոլոր տեսակի անձնագրեր
60 Քուվեյթի Պետություն Միայն դիվանագիտական և հատուկ անձնագրեր
61 Ֆիլիպինների Հանրապետություն Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր անձնագրեր
62 Ֆինլանդիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
63 Ֆրանսիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
Ահա եւ ամբողջ իրականությունը: Ինչպես համոզվեցիք, իրականում մենք առանց վիզայի ռեժիմ ունենք ընդամենը 18 երկրի հետ: Ուշադրություն, ոչ թե 63, այլ 18: Հավատացեք, որ տարբերությունը մեծ է: Եւ եթե ավելացնենք, որ այս 18 երկրներից 10-ը նախկին խորհրդային երկրներ են, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա:
Ահա այսպես, ոտքի վրա, ձեռքի հետ մեկ անգամ եւս ամենաբարձր ամբիոնից ՀՀ հպարտ քաղաքացին ապատեղեկատվության զոհ դարձավ: Գործ ունենք ծուռ թվերի կառավարության հետ: Սա է մեր այսօրվա իրականությունը:
Հակոբ Ասատրյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը