03 02 2020

Երկրի թիվ 1 դատական գործի ընթացքը կարող է 180 աստիճանով շրջվել․ 5-րդ ալիք



5-րդ ալիքը հայտնում է․ «Երկրի թիվ մեկ դատական գործի ընթացքը կարող է 180 աստիճանով շրջվել:

Այս շաբաթ փաստաբաններից մեկը դատախազությանը հանձնեց Վիքիլիկսի գաղտնազերծած հրապարակումները մարտի մեկին նախորդած որոշ իրադարձությունների մասին: Խոսքը ամերիկյան դիվանագիտական նամակագրության մեջ հիշատակված փաստերի մասին է: Դրանք նոր լույս կարող են սփռել այս աղմկոտ գործի վրա իհարկե եթե դատախազությունը ընդունի:

Ըստ Վիկիլիքսի հրապարակման՝ 2008-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի նամակում ասվում է, թե կան «վստահելի ապացույցներ, որ մարտի 1-ին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների»:

168.am-ը հարցում է ուղարկել Ամերիկայի դեսպանատուն պարզելու արդյոք նամակում՝ ամերիկացի դիվանագետը նման բան գրել է: Դեսպանատունն իր պատասխանում, ըստ էության, ոչ հերքել, ոչ հաստատել է այդ փաստը: նշելով, որ իրենք մեկնաբանություններ չեն տալիս գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի վերաբերյալ։ Ի վերջո, ըստ Վիքիլիկսի, ինչի մասին են գաղտնի փաստաթղթերը, որ կարող են շրջադարձ լինել հանրային օրակարգ դարձած դատական գործի համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ