31 01 2020

Ի՞նչ են ասել ԵԽԽՎ զեկուցողները և ի՞նչ հասկանալ ամեն բառի տակ

Ի՞նչ են ասել ԵԽԽՎ զեկուցողները և ի՞նչ հասկանալ ամեն բառի տակ

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը անդրադարձել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հայտարարությանը։

«Ինչ են ասել ԵԽԽՎ զեկուցողները ու ինչ հասկանալ ամեն բառի տակ

Եվ այսպես`

1. «Անհանգստացած են այն լարմամբ, որ կա վարչապետի աշխատակազմի և ՍԴ նախագահության միջև»: Բայց սրանով չի ավարտվում, ասում են`«զսպումներն ու հակակշիռները կենսական դեր ունեն ցանկացած ժողովրդավարական համակարգում»: Սա նշանակում է` «Իշխանության բոլոր ճյուղերը պետք է գործեն իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան եւ հարգեն այն իրենց գործողություններում եւ խոսքերում, ներառյալ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը։»

Տեսնես` ու՞մ նկատի ունեն, ու տեսնես վերջին անգամ ո՞վ ու ե՞րբ է խախտել այդ սկզբունքը: Հուշեմ` տես Հ1 և վարչապետի էջ:

2. «Մինչ այժմ կառավարությունը և խորհրդարանը պահպանել են իրավիճակի լուծման իրավական ընթացակարգերը: Ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողով` Սահմանադրական դատարաննի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ կարծիք ստանալու համար: Եվրոպական չափանիշներին համապատասխան` Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, որ վաղ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է բացառապես լինի կամավոր սկզբունքով, և այս սկզբունքը անհրաժեշտ է պահպանել»:

Օրենքը ընդունել եք իրավական ճանապարհով, կամավորությունն էլ ապահովել եք բարձր մակարդակով չէ՞:

3. «Մենք արդեն իսկ ընդգծել ենք, որ անհրաժեշտ է, որ քաղաքական դերակատարների կողմից ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից ձեռնպահ մնալու անհրաժեշտություն, որոնք կարող են ընկալվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրա»:

Տեսնես ու՞մ նկատի ունեն, տեսնես ո՞վ է ամեն օր այնպիսի հայտարարություններ անում, որոնք ընկալվում են որպես ճնշում դատական համակարգի վրա: Տեսնես ինչու՞ են կրկին նույնը ասում:

Մնացած մասով, որ բարեփոխումներ անհրաժեշտ են, ես ինքս էլ համամիտ եմ: Ուղղակի կարծես «բարեփոխում» բառի ընկալման խնդիր կա»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ