31 01 2020

ՌԴ վարչապետը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը

ՌԴ վարչապետը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիսավորությամբ  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին է փոխանցել Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը:

«Ինձ համար մեծ պատիվ է Ռուսաստանի անունից ձեզ փոխանցել Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը: Համոզված եմ, որ այս սրահում անհրաժեշտություն չկա ձեզ ներկայացնելու: Դուք ղեկավարել եք Հայաստանի կառավարությունը դժվարին շրջանում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամ էր, կարողացաք իրականացնել մի շարք տնտեսական բարեփոխումներ, կյանքի կոչել արդյունավետ հակաճգնաժամային միջոցառումներ: Բոլորն, անկասկած, գնահատում են ձեր բարեկամական հարաբերությունները, այդ թվում Ռուսաստանի հետ, այն ինչ դուք արել եք Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության ամրապնդման գործում: Կոլեգիայի նախագահի պաշտոնում ձեր գործընկերների հետ հաջողությամբ եք կատարել ձեր առջև դրված խնդիրները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ մեծ աշխատանքի համար և, օգտվելով առիթից, շնորհավորել նաև ծննդյան օրվա առթիվ, որը նշել եք օրեր առաջ: Նորանոր հաջողություններ եմ մաղթում»,- ասել է Միխայիլ Միշուստինը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ