31 01 2020

Արցախյան հակամարտության խնդիրը ոչ թե սեղանի շուրջ քննարկելու խնդիր է, այլ հողի վրա. Թևան Պողոսյան



«2019 թ. հինգ հանդիպում է տեղի ունեցել Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև: Յուրաքանչյուր հանդիպումից հետո Մամեդյարովն իր պատմությունը պատմել է, իսկ մեր պաշտոնական աղբյուրները մեկ-երկու շաբաթ տարել-բերել են, ինչ ասես իրար ասել են, մեր վրա ներազդել են, հետո հասկացել ենք, որ ոչինչ իր տեղից չի շարժվել: Այս օրերին տեղի է ունեցել հերթական, մի փոքր ավելի երկար հանդիպում: Բայց երկար հանդիպումներ էլի են եղել` Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք, այնպես, որ խնդիրը հանդիպման տևողությունը չէ, այլ մենք ցանկացած բանակցություններից հետո պետք է կարողանաք խնդիրների մեկնաբանություններն  ի շահ հայկական տեսակետների տանել»,- հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը` անդրադառնալով արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ