31 01 2020

Իմքայլական պատգամավորի պատասխանը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին

Իմքայլական պատգամավորի պատասխանը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին

Ես անկեղծ չգիտեի, որ Հրանտ Բագրատյանը բացի լավ տնտեսագետ լինելուց նաև ռազմական փորձագետ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով Բագրատյանի վերջին գրառմանը: Նա, մասնավորապես, նշել է.

«Եվ ահա պարոն Բագրատյանը կասկածի տակ է դնում ՍՈՒ 30ՍՄ կործանիչների ձեռքբերման նպատակահարմարությունը և բերում բազմաթիվ փաստարկներ, սկսած որ ինքնաթիռները նոր չեն, հակառակորդը ունի ժամանակակից ՀՕՊ համակարգեր և այլն:

Եվ այսպես հարգելի պարոն Բագրատյան,

ՍՈւ 30ՍՄ գերժամանակից կործանիչ է, իր դասի մեջ աշխարհի լավագույն կործանիչներից մեկը (այս մասին կարելի է երկար գրել):

Դուք բավական երկար թվարկել եք ադրբեջանական բանակում առկա սպառազինության տեսակները, բայց չեք նշել ռադիոլոկացիոն կայանների մասին, ուկրաինական 80к6м, իսրաելական ELM 2080, 2288, 2106 և այլն, որոնց խոցման հնարավորություն մեզ տալիս է ՍՈՒ 30 ՍՄ ից արձակվող «համապատասխան» հրթիռը (փակագծեր բացել ցավոք չեմ կարող):

Դուք ասում եք, որ լեռները մեր դաշնակիցն են, այո ճիշտ եք, բայց նաեւ լուրջ խնդիրներ են ստեղծում ամբողջական ռադիոլոկացիոն դաշտ ստեղծելու համար (վստահ եմ գիտեք ինչի մասին է խոսքը): ՍՈւ 30ՍՄ ի հզոր ռադիոլոկացիոն կայանը հնարավորություն է տալիս լուծել այդ խնդիրը և նաև տվյալներ փոխանցել մեր ՀՕՊ կայաններին:

Գնի հետ կապված, լավագույն տարբերակն է ընտրված այս մասով նույնիսկ քննարկելու նյութ չկա:

Քանակի մասով, չորսով չենք սահմանափակվում:

Հուսով եմ տեղյակ եք որ ժամանակակից ՀՕՊ համակարգեր նույնպես ձեռք են բերվել:

Թող երբեք պետք չգան մեր կործանիչների մարտական հնարավորությունները, բայց հարկ եղած դեպքում խաղաղությունը պարտադրվելու է նաև երկնքից»:

Հրանտ Բագրատյանն էլ գրել էր.

«Վերջին շրվանում հանրությունը տեղեկացվեց ռուսական "ՍՈՒ-30" 4 կործանիչների ձեռք բերման մասին։ Երկրի ղեկավարությունը նույնիսկ շտապեց ֆոտոսեսիա անցկացնել նոր ստացված "գույքի" հետ։ Պե՞տք էին այդ ինքնաթիռները մեզ և արդյ՞ոք դրանց ձեռք բերումը ֆինանսապես արդարացված է։

4 ոչ նոր կործանիչների (4+ տեխնոլոգիա) հայտնվելը ՀՀ սպառազինության համակարգում պետք է բացառապես հիմնավորել ՀՀ պաշտպանական դոկտրինայի դիրքերից։ Կ՞ա նման փաստաթուղթ։ Չգիտեմ։ Համենայն դեպս, ՀՀ ներկայիս իշխանավորներից ոչ-ոք չի ասել, որ կործանիչների ձեռք բերումը նախատեսված է դրանով։ Դատելուվ մամուլում հրապարակված պաշտոնեական տեղեկատվությունից կործանիչները ձեռք ենք բերվել ՌԴ ներքին գներով։ Նկատի ունենալով МАКС օդային շոուի ընթացքում ՌԴ ՊՆ կողմից ինքնաթիռների ձեռք բերման պաշտոնապես հրապարակված գները, ստացվում է, որ յուրաքանչյուր ինքնաթիռի համար ՀՀ վճարել է շուրջ 1.5 մլրդ ռուբլի կամ 25 մլն դոլար (ընդամենը շուրջ 100 մլն դոլար)։ Դրա հետ կապված կա 2 հարց։

1. Ի՞նչն ենք մենք կործանելու առաջիկա պատերազմում։ Ադրբեջանական բանակի կրակային հզորությունը առնվազն 2.3 անգամ գերազանցում է մեր հնարավորությունները. 450 տանկը (որից 100-ը T-90, իսկ մնացածը Իսրայելի կողմից մոդեռնիզացված T-72-եր), 2000 БТР և БМП-ն (այդ թվում հարավաֆրիկյան), 700 հրետանական համակարգերը, ռուսական (այդ թվում՝ Солнцепек, չեխական հրթիռային համակարգերը, բելառուսական Պոլոնեզները, թուրքական , Կասիրգաները), ինչպես նաև շուրջ 120 ինքնաթիռներն ու 150 ուղղաթիռները մեծ ուժ են մեր համեմատությամբ։ Դրան պետք է ավելացնել առնվազն մի քանի հազար դրոն։ Բարեբախտաբար, մենք ունենք լավ դաշնակից. լեռները։ Անշուշտ մեր տրամադրության տակ կան ստրատեգիական, մեծ հեռավորության (300 կմ և ավել) հրթիռներ և այլ հնարավորություններ։ Հիմա հասկանանք. ի՞նչ են անելու այդ 4 կործանիչները։ Ընդամենը 4-ը։ Կործանե՞լու են այդ համակարգերը։ Իհարկե՝ ոչ։ Հակառակորդն ունի բարձր ճշգրտության և տարբեր բարձրությունների վրա անթերի աշխատող ԱՍԱ, բելառուսական Բուգ, Իսրայելական Բարակ - 8, ռուսական Ս-300 Ֆավորիտ ՀՕՊ համակարգեր։ Մեր ինքնաթիռները խփվելու են ճնճղուկի պես։ Մի՞թե ավելի ճիշտ չէր լինի վերը նշված 100 մլն-ը ծախսել հայկական ՀՕՊ-ի կատարելագործման, հրթիռային հրետանու, հակադրոնային ցանցային համակարգեր ձեռք բերելու վրա։

2. Նշված 100 մլն-ից սոսկ մի մասն է վճարվել այսպես կոչված "կոռուպցիոն" փողերով։ Մյուս մասի համար վճարումն անհայտ ձևով է կատարվել։ Եվ այստեղ հարց կա. կա՞րող է պարտք եք վերցրել։ ԱԺ այդ մասին գի՞տի, հաստատե՞լ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ