«Հեղափոխությունից հետո Արթուր Վանեցյանն եղել է ԱԱԾ ղեկավարը և նրա համար հասարակության համար հանրային ճանաչելի գործունեությունն սկսվել է հենց այդ պահին։ Այդ ճանաչելիության համար նա պարտական է հեղափոխությանը, մասնավորապես ՀՀ վարչապետին»,- ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ավելացրեց. «Կարծում եմ, որ այլևս չպետք է անդրադառնանք Արթուր Վանեցյանի հայտարարություններին, որովհետև նա հանրային կերպով հայտ չի ներկայացրել, և երբ ԱԱԾ նախկին տնօրենը կհայտարարի այն մասին, որ զբաղվում է քաղաքականությամբ, այդ ժամանակ հստակ կլինեն բոլոր դիրքավորումները և կհասկանանք Արթուր Վանեցյանին որպես ինչ ենք արձագանքում»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը