27 01 2020

Լեզուս էլ չի ֆռում՝ ասեմ վարչապետ. Էդուարդ Շարմազանով



Փաշինյանն ունի միայն քանդելու հայեցակարգ. ԱԺ նախկին փոխխոսնակ

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հունվարի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ Արցախյան հիմնախնդրի հարցում, ասաց. «Բերանս էլ չի ֆռում ասեմ՝ վարչապետ, այդ պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը որևէ հարցում չունի հայեցակարգ, բացի քանդելու հարցում: Ինքը դասական մերժողական է, դասական քանդում է ամեն ինչ: Ինչպե՞ս կարող է մարդ ուենալ հայեցակարգ, բայց մեկ ասի հրապարակն է որոշելու, հանրաքվե ենք անելու, հետո կանգնի ու ասի՝ Արցախը վերադառնբալու է բանակցությունների սեղան, հետո դրա մասին ընդհանրապես չխոսի: Հետո ասի՝ Արցախը Հայաստան է և վերջ, հետո գնա ու ասի, որ պետք է լինի լուծում, որը ձեռնտու է նաև Ադրբեջանի ժողովրդին»:

Ավելին՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ