25 01 2020

Այդքա՜ն մանր փաստեր ներկայացնելը պետական ձեքբերում չէ․ Լուսինե Մարգարյան

Այդքա՜ն մանր փաստեր ներկայացնելը պետական ձեքբերում չէ․ Լուսինե Մարգարյան

Լուսինե Մարգարյանը գրում է․ 

«Ամեն անգամ Նիկոլի 100 փաստերը լսելիս՝ հիշում եմ, որ նախկինում նախարարների կամ վարչապետի հաշվետվուղական ելույթներին, մամուլի ասուլիսներին նախապատրաստվելիս գերատեսչություններից՝ վերջիններս էլ իրենց վարչություններից պահանջում էին տվյալ ժամանակահատվածի ձեռքբերումները։

Յուրաքանչյուր վարչություն, առանձնացված ստորաբաժանում ներկայացնում էր իր համակարգման ներքո գտնվող ոլորտների արդեն հստակ կատարված աշխատանքները՝ փաստերն ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։

Յուրաքանչյուր ստորաբաժանում մի քանի տասնյակի փաստեր էր ներկայացնում, դրանք աշխատանքային խումբը, որը հիմնականում վերլուծությունների վարչության և PR թիմից էր կազմված, վերլուծում, համադրում, ամփոփում էր։

Այդ հարյուրավոր փաստերը նախարարին ներկայացվում էին արդեն ԳԼՈԲԱԼ, փաթեթային տեսքով, ( պետական ծառայողները թույլ չեն տա, որ ստեմ) նախարարներն ու առավել ևս վարչապետն արդեն հանրային ելութների, ասուլիսների ժամանակ այդ ամփոփիչ հաշվետվությունից ներկայացնում էին ՊԵՏՈՒԹՅԱՆ զարգացման կամ մարտահրավերներին ուղղված կարևորագույն 3֊5 ՓԱՍՏ։

ՀՈՐԴՈՐ

Հիմա հորդորս որն է.Այսօրվա վարչապետի հանրային ելույթները, ասուլիսները նախապատրաստող պետական ծառայողներ՝ հաշվետվությունները ներկայացնելիս դրանք մի թողեք վարչության պետի մակարդակի։ Մի քաշեք վարչապետին, այդքա~ն մաաանր փաստեր ներկայացնելը պետական ձեքբերում չէ, այլ՝ պետծառայողի ընթացիկ աշխատանք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ