23 01 2020

Իրական ու ֆեյք հայհոյանքից մինչև ավտոմատի կրակահերթ․ Նաիրա Զոհրաբյան

Իրական ու ֆեյք հայհոյանքից մինչև ավտոմատի կրակահերթ․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբնանը գրում է․

«Իրական ու ֆեյք հայհոյանքից մինչև ավտոմատի կրակահերթ։ Երբ այլևս ամեն օր ասում էինք, որ ատելության ու անհանդուրժողականության այս մթնորոլտը վտանգավոր է, իմ որոշ գործընկերներ ԱԺ ամբիոնից մի իդիլիական սյուժե էին ներկայացնում անսահման երջանիկ հետհեղափոխական քաղաքացու մասին, ով երջանիկ քայլում է փողոցներով, ու որ բակերում, սրճարաններում եւ փաբերում բոլորը միմյանց շնորհավորում են հետհեղափոխական աննախադեպ այս երջանկության համար:

Երբ ասում էինք, որ վիրտուալ տիրույթից ատելությունն ու ագրեսիան իջնելու է իրական կյանք, մեզ պատասխանում էին, թե մենք պարզապես չենք ուզում տեսնել նոր Հայաստանի դրախտային հովվերգությունը: Քիչ առաջ ավտոմատով զինված անձը մուտք է գործել «Էրեբունի պլազա» ու պատանդ առել քաղաքացիների: Ու այլևս բնավ էական չէ, թե այդ ավտոմատն ում համար էր նախատեսված` Քոչարյանի՞, Սարգսյանի՞, Փաշինյանի՞, թե՞` Նաիրա Զոհրաբյանի: Սա այլևս աղետ է, որը արդեն չգիտեմ ինչպես է հնարավոր կասեցնել: Եվ հնարավո՞ր է արդյոք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ