ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Հունվարի 15-ին Պուտինը հրաման էր ստորագրել Սահմանադրության մեջ փոփոխությունների նախապատրաստման աշխատանքային խումբ ստեղծելու մասին եւ հաստատել դրա մասնակիցների կազմը: Խմբի մեջ մտել են 75 քաղաքական գործիչներ, օրենսդիրներ, գիտնականներ եւ հասարակական գործիչներ։
Հունվարի 15-ին Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձում առաջարկել էր Սահմանադրության մի շարք փոփոխություններ կատարել, այդ թվում Պետական դումային վստահել վարչապետի, փոխվարչապետների եւ դաշնային նախարարների թեկնածուների հաստատման իրավունքը։
Պուտինը նաև առաջարկել էր ուժային գերատեսչությունների ղեկավարներին նշանակել Դաշնության խորհրդի հետ խորհրդակցությունների արդյունքներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը