Ցանկացած ինքնասպանություն, նմանատիպ դեպք տարօրինակ է։ Շատ ցավալի դեպք է եղել, ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին, հարազատներին։ Քննություն է ընթանում, պետք է սպասենք, քննությանը հետևենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Եթե ուզում ենք նորմալ իրավական երկիր ունենանք, պետք է առաջինը աշխատենք՝ ինստիտուտները զարգանան, և ինստիտուտների տված տեղեկատվության հիման վրա վերլուծություններ անենք։ Սպասենք, քննությունն ընթանա, փորձաքննություններ կան նշանակված։ Պարզ է՝ հասարակական պահանջը մեծ է, մեր պահանջն էլ է մեծ, բոլորս հետևողական ենք լինելու, որ հասկանալի, պատճառաբանված արդյունք տեսնենք, կհետևենք բոլորով և կտեղեկանանք»։
Մթնոլորտը Հայաստանում այսօր իրապես դրական չէ, և դրսից ՀՀ-ի իրադրությանը հետևող ցանկացած մարդ լավ հետևություններ չի անում, և դա ազդելու է ամեն ինչ վրա։ Բոլոր պետական այրերով պետք է գլուխ գլխի տանք և մթնոլորտը փոխենք դեպի դրականը»,- ասաց ա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը