«Ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Քննչական մարմիններն աշխատում են, կարող եմ ասել, որ բոլորն են հետաքրքրված, որ հետաքննությունը հնարավորինս բաց լինի, և հանրությունն ամբողջովին տեղյակ լինի, և եթե կան անվտանգության հետ կապված որևէ սպառնալիքներ, մենք ամբողջությամբ դեպքը հետաքննենք և հարությանը ներկայացնենք։ Այս իշխանությունն ամբողջովին հետաքրքրված է, որ հետաքննությունը պարզ լինի և բաց։ Եթե անվտանգության մասով որևէ բան լինի, ՔԿ-ն կտեղեկացնի»,- ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ անձնապես չի ճանաչել, շփում չի ունեցել Կուտոյանի հետ։
Հետաքննությունով կատարված նախնական ձեռք բերված տվյալների տրամաբանության շրջանակներում սա չպետք է դնել լայն կոնտեքստում, այլ ա առանձին դեպք պետք է դիտարկել և ըստ դրա էլ տրամաբանությունը դիտարկել։
Անդրադառնալով վարչապետի կողմից ցավակցական ուղերձի բացակայությանը՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ վարչապետի ցավակցություն կա՝ նկատի ունենալով որոշ ԶԼՄ-ների տրամադրված հաղորդագրությունը կառավարության կողմից։
Ատելության դրսևորումներին անդրադառնալով՝ ԱԽ քարտուղարն ասաց, որ բնականաբար, մտահոգություններ կան, և կոչ արեց զսպվածություն ցուցաբերել, որովհետև սա պատասխանատու պահ է, և բռնության կոչերն անընդունելի են, չի կարող բռնության կոչ լինել։ Ողբերգությունն այնպիսին է, որ բոլորս պատասխանատվություն պետք է ունենանք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը