Antifake.am-ը գրում է․ «ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում 2019 թվականի պարգևավճարները կազմել են 5.598.360.000 դրամ, որը համարժեք է մոտ 11.8 միլիոն դոլարի։ Այս մասին հայտնել են կոմիտեից AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան։
Ինչ վերաբերվում է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի, նրա տեղակալների, օգնականների և հայտարարատու այլ անձանց ստացած պարգևավճարների չափին և քանակին, ապա կոմիտեից տեղեկացրել են, որ տեղեկութունը հասանելի կլինի հայտարարագրեր ներկայացնելուց հետո»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը