18 01 2020

Առանց ուժային կառույցների գոյության չի կարող լինել պետություն. Ստեփան Դանիելյան

Առանց ուժային կառույցների գոյության չի կարող լինել պետություն. Ստեփան Դանիելյան

Առանց ուժային կառույցների գոյության չի կարող լինել պետություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեկ բան է հիմնավորված քննադատությունը, մեկ այլ բան դրանք ցրելու, ոչնչացնելու ծրագրավորված ու հետեւողական կոչերը։ Դա հակապետական գործունեություն է, պարզ չէ որտեղից ուղղորդվող եւ ինչ նպատակով։

Անկախ նրանից, թե ինչպես է մահացել ԱԱԾ-ի նախկին տնօրենը, դա կատարվել է պետական կառույցների դեմ ատելության մթնոլորտի ֆոնի վրա։ Դրա հեղինակները, ուղղակի, կամ անուղղակի կերպով , այս եւ մյուս մահերի համար կրում են պատասխանատվություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ