Politik.am-ը գրել է. Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ըստ էության տեղյակ է, թե ով է սպանել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին։ Սաֆարյանը անուններ չի նշել, բայց գրել է, որ իր կարծիքով թիրախում Արթուր Վանեցյանն էր, բայց գիշերը սևերը թիրախ են փոխել․«Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, «գիշերը» թիրախ են փոխել... Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին...»,-գրել էր նա։
Սաֆարյանի այս հայտարարությունը բազմաթիվ քննարկումների տեղի տվեց։ Շատերը նկատել են, որ Սաֆարյանը խոսում է նաև Վանեցյանին սպառնացող վտանգի մասին։ Առաջին հայացքից տպավորություն է, որ Ստյոպա Սաֆարյանը նախապես տեղեկացված է եղել, որ Արթուր Վանեցյանի դեմ որևէ գործողություն է սպասվում, բայց «գիշերը սևերը թիրախ են փոխել»։ Այստեղ անելիք ունեն իրավապահները և պետք է բացատրություններ պահանջեն Սաֆարյանից։ Ի վերջո նա վարչապետի կողմից նշանակված սահմանադրական կառույցի ղեկավար է, գուցե կարևոր տեղեկատվության է տիրապետում։
Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անվտանգությունը ուժեղացվել է։ Այս մասին գրել էր «Փաստ» օրաթերթը․«Մեր աղբյուրները պնդում են, որ Վանեցյանի հարազատներն ու ազգականները համոզում են, որ նա գոնե առժամանակ դուրս գա երկրից, քանի դեռ ամեն ինչ չի «պարզաջրվել»»,-գրել էր թերթը:
Իհարկե կա նաև մեկ այլ վարկած ևս՝ Ստյոպա Սաֆարյանը այս ամենը հորինել է և փորձել է հերթական աղմկահարույց պատմության միջոցով դիվիդենտներ հավաքել։Ստյոպա Սաֆարյանին իրականում այս գործելակերպը խորթ չէ։ Ճիշտ է՝ նա վերջերս հանուն նոր իշխանությունների անհաշտ պայքար է մղում ֆեյքնյուզերի դեմ, սակայն ինքը առավել հաճախ է զբաղված կեղծ տեղեկատվություն տարածելով։ Այսօրվա կատարվածը, իհարկե, թարմ օրինակ է, բայց կա առավել հին ու վառ օրինակ, որ նա կեղծ տեղեկություններ տարածելով է զբաղված եղել։
Ժամանակին Սաֆարյանը Ազգային Ժողովում հայտարարել էր, որ տեսել է, թե ինչպես է ոստիկանական մեքենան վրաերթի ենթարկում երկու քաղաքացու, իսկ երբ նրան, ըստ օրենքով նախատեսված ընթացակարգի, հրավիրել էին ցուցմունք տալու, նա տեղում հայտարարել էր, որ իրականում ինքը չի տեսել, այլ այդ ամենը լսել է իր ծանոթ մի տղամարդուց։
Իսկ Վիքիլիկսի նյութերի համաձայն՝ Ստյոպա Սաֆարյանը 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան զանգահարել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և հայտարարել, որ Ազատության հրապարակում ոստիկանները մանկահասակ տղայի են սպանել (Stepan Safarian and Anahit Bakshian, called on PolChief to criticize the police action in driving protesters from the square, They claimed that three people have been killed during the day. First, a small boy was reportedly killed in Freedom Square during the dawn raid. Then two old men were killed when struck by police. They said that this is what sparked the angry mob in front of the French and Italian Embassies): Հետագայում այս տեղեկատվությունը ևս կեղծ դուրս եկավ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը