17 01 2020

Դին պետք է սառչի մինչև փորձեն քաղաքական դիվիդենտներ քաղել․ Հայկ Մամիջանյան

Դին պետք է սառչի մինչև փորձեն քաղաքական դիվիդենտներ քաղել․ Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան մասին, նշեց․ «Այն մարդիկ, որոնք ասում են, որ քաղաքականությունը բարոյականության հետ որևէ աղերս չունի, հաճախ լսել են որոշ հայտարարություններ, որոնք մի քանի պաշտոնյաներ վերջին մի քանի ժամվա ընթացքում արել են, երևի դրանից ոգեշնչված են եղել։ Ես կարծում եմ՝ դին պետք է սառչի մինչև մարդիկ փորձեն դրանից քաղաքական դիվիդենտներ քաղել։ Ես կարող եմ միայն ցավակցել ընտանիքին, իսկ հանրությունը պիտի մաքսիմալ ուշադիր լինի թե այս գործի և թե մնացած բոլոր նմանատիպ գործերի մասով»,-նշեց նա։

Հարցին՝ Կուտոյանի մահվան դեպքով քննարկում եղել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, նա ասաց, որ նիստն աշխատանքային էր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ