Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է․
«Մարդկային առումով անընկալելի, ցավալի ու ողբեգական է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահը։
Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ։ Հանգչես խաղաղությամբ...
Հ.Գ. Մարդկային խնդրանք ունեմ իշխանական քարոզչամեքենայի պատասխանատուներին՝ առաջին պլանից հետ քաշեք ձեր դիակապտությամբ զբաղվող ու սրբություն չունեցող երեւույթներին։ Իրենք ձեր բոլորի մասին անգամ չեզոք կարծիք կազմել չեն թողնում...»,-նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը