17 01 2020

ՄԻՊ-ը խոստանում է պարբերաբար գնահատական հնչեցնել Մանվել Գրիգորյանի վերաբերյալ



«Մանվել Գրիգորյանը հունիս ամսին «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվել էր մեր հայտարարությունից հետո։ Հունիսից սկսած ողջ ընթացքում մենք իրականացրել ենք այցեր, մշտական ուշադրության կենտրոնում են պահել, պարզապես վերջին ժամանակահատվածում վիճակը վատացել է։ Վերջին երկու անգամ իրար հաջորդող օրերին ես հայտարարեցի, որ վիճակը կայուն ծանր է»,- ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Նրան կալանքից ազատելու օրն առողջական վիճակն ավելի էր վատացել»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանի խնդիրը իրենց մշտական ուշադրության կենտրոնում կլինի։

Օմբուդսմենը նաև ասաց, որ նախաքննության ժամանակ մի քանի անգամ առաջարկել է, որ խափանման միջոցը փոխվի՝ առողջական վիճակի համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ