13 01 2020

Ռուստամ Բադասյանի կինը ֆիկտիվ աշխատանք է իրականացրել․ Նարեկ Մալյան

Ռուստամ Բադասյանի կինը ֆիկտիվ աշխատանք է իրականացրել․ Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ  արդարադատության նախարարի կինն առանց մրցույթի որոշակի ժամանակ աշխատել է Լենա նազարյանի աշխատակազմում:

«Պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան հետ փոխկապակցված անձը` կինը, Տաթևիկ Սարգսյանը, հանրային պաշտոնում նշանակվելուց հետո այլ անձի հետ համատեղ հիմնադրել է առևտրային ընկերություն և հիմնադրման պահից մինչ օրս, բացի բաժնետեր լինելուց, ղեկավարել է այդ ընկերությունը: Պարզվել է՝ Տաթևիկ Սարգսյանը, աշխատելով ՀՀ ԱԺ աշխատակազմում որպես Լենա Նազարյանի փորձագետ, միաժամանակ զբաղեցրել է ղեկավար պաշտոն առևտրային ընկերությունում և ստացել վարձատրություն այդ ընկերությունից։

Բացառվում է, որ նրանք չիմանային, որ չի կարելի միաժամանակ երկու տեղից աշխատավարձ ստանալ: Այստեղ երկրորդ հարցն է առաջանում, որ մի տեղ Ռուստամ Բադասյանի կինը ֆիկտիվ աշխատանք է իրականացրել և պետք է հասկանանք, թե որտեղ է ֆիկտիվ աշխատել: Ես ունեմ ենթադրությունների համար հենարան, որ արդարադատության նախարարի տիկինը լուրջ չի վերաբերվել ԱԺ–ում իր աշխատանքին»,-ասաց նա:

Նարեկ Մալյաի խոսքով՝ Տաթևիկ Սարգսյանը ԱԺ աշխատակազմում Լենա Նազարյանի գրասենյակում փորձագետ է նշանակվել առանց մրցույթի: «Սա դասական խնամի-ծանոթ-բարեկամն է։Ես պատրաստվում եմ իրավապահ մարմիններին դիմումներ ներկայացնել այս ամենի վերաբերյալ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ