ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․
«Ադեկվատ դիսկուրսի փոխարեն «քուչի բեսեդկի բազառ»
Երեկ հետևեցի սոցիալական մեդիա տիրույթում ընթացող քաղաքական թիվ մեկ մարտին, որի սփռման ծավալը, հաշվի առնելով կողմերի համակիրների և ֆեյք բանակների պատկառելի քանակը, տարածվեց չորրոդ աստիճանի մետաստազի արագությամբ:Պատերազմական գործողությունների թայմ-աութին արձանագրում եմ, որ մեր երկրում այլևս չկա ադեկվատ բանավեճ, այլեւս չկա անհայհոյանք, փաստարկված դիսկուրս, կա ընդամենը քուչի բեսեդկի մակադակի բազառ ու սա զարհուրելի է:
Բոլոր հնարավոր բարոյական արգելակները հատված են, բոլոր հնարավոր կարմիր գծերը ջնջված են, չկա այլևս գիծ, որից անդին աշխատի բարոյական որևէ արգելակ: Ամիսներ առաջ ես վախենում էի, որ մենք սրընթաց արագությամբ հատում ենք բարոյական անդառնալիության կետը` «точка невозврата»:Ես հիմա արձանագրում եմ, որ մենք այլևս անդառնալիության կետից անդին ենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը