Մենք պետք է միշտ շեշտենք, որ Բաքվում հայերի ցեղասպանությունը նախորդել է Ղարաբաղի անկախության հռչակմանը և Ղարաբաղի ժողովրդի ինքանապաշտպանությանը: Այս մասին հունվարի 13-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձիք ու այլ քաղաքացիներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել՝ հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։
«Արցախի հարցը միայն անկախության ինքնորշման և ազատության հարցը չէ, լինել-չլինելու հարցն է: Ադրբեջանն իրագործեց ցեղասպանություն սեփական խաղաղ քաղաքացիների նկատմամբ իրենց իսկ մայրաքաղաքում և փորձեց արտահանել այդ ցեղասպանությունն Արցախ, որտեղի ժողովրդին որևէ այլ բան չի մնացել անելու, քան դիմել ինքնապաշտպանության, որպեսզի չհետևեն ադրբեջանահայության ճկատագրին»,- նշեց ադրբեջանագետը:
Գրիգորի Այվազյանը նաև հավելեց, որ իրենք դեռ սպասում են ոճրագործությունների ճանաչմանը. «Մենք՝ ադրբեջանահայերս, արդեն 30 տարի անցել է Բաքվի ցեղասպանությունից, ակնկալում ենք մեր պետության կողմից այս ցեղասպանության պաշտոնական ճանաչում, հուսով ենք, որ մեր Ազգային ժողովը կճանաչի՝ գոնե հայտարարության ձևով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը