11 01 2020

Ծիծաղելի և անհեթեթ է ԱԽ քարտուղարի հայտարարությունը․ Սուրեն Սարգսյան․ Tert.am

Ծիծաղելի և անհեթեթ է ԱԽ քարտուղարի հայտարարությունը․ Սուրեն Սարգսյան․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական թիմի ոչ բոլորն անդամներն էին կողմ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ իրականացված օպերացիային։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ-ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Վերջինս նշել է, որ դժվար է ասել, թե ինչու ԱՄՆ-ն թիրախավորել գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, հատկապես, որ վերջինս Նահանգների համար երբեք չի եղել լրջագույն սպառնալիք։

«Սոլեյմանիի սպանությունն Իրանում առաջացրեց ազգային կոնսոլիդացիա։ Եթե Ամերիկայի նպատակն էր նաև Իրանի ներսում սերմանել պառակտիչ գործողություններ, ապա սրանով այդ նպատակը տապալվեց, ավելին՝ սրա հետևանքով գործող իշխանության կյանքը երկարեց մոտ 10 տարով»,- նշել է Սարգսյանը։

Խոսելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ պաշտոնական Երևանի արձագանքի մասին՝ միջազգայնագետը նկատել է, որ Հայաստանի Հանրապետության հայտարարությունը չեզոք էր․«Այդպես էլ պետք է լիներ, քանի որ ո՛չ այս կողմին, ո՛չ մյուս կողմին չէինք կարող պաշտպանել։ Ինքս էլ նկատեցի, որ Հայաստանի արտգործնախարարությունը փորձում է խուսափել սպանություն բառից, թեպետ թե՛ իրանական, թե՛ ամերիկյան կողմն ազատորեն օգտագործում են սպանություն բառը։ Ինձ համար ծիծաղելի և անհեթեթ էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, թե Հայաստանը կարող է միջնորդ լինել երկու պետությունների միջև։ Շատ ծիծաղելի է, որովհետև նման պատրաստակամություն հայտնել են այնպիսի գերտերություններ, ինչպիսիք Գերմանիան, Թուրքիան և Ռուսաստանն են»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ