Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին», որտեղ տեղակայված են Իրաքի կառավարական հաստատություններն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։
Մեկ հրթիռ ընկել է Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում։Բացի նշվածից, դարձյալ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադից հյուսիս գտնվող «ալ-Բալադ» ռազմաօդային բազան, որտեղ գործում են նաև ամերիկյան հրահանգիչները․․․Զոհերի և նյութական վնասի վերաբերյալ ճշտված տեղեկատվություն դեռևս առկա չէ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը