03 01 2020

Զոհրաբ Մնացականյանը Սուլեյմանի սպանությունից հետո խորհրդակցություն է հրավիրել

Զոհրաբ Մնացականյանը Սուլեյմանի սպանությունից հետո խորհրդակցություն է հրավիրել

ՀՀ ԱԳՆ-ն խորապես մտահոգված է  վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով։ Այս մասին ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն։

«ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ

Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաեւ մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը եւ ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության»։

Մերձավորարեւելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապացությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն էր հրավիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մերձավորարեւելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապացությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին նաեւ տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ