Tert.am-ը գրում է․ «Երևանի փոխքաղաքապետները, մամուլի քարտուղարը, Արթուր Մեսչյանը ու բոլոր թաղապետերը դեկտեմբերի պարգևատրվել են 840 ական դրամով. պարգևատրումների ամբողջ ֆոնդը դեկտեմբերին կազմել է մոտ 65,5 մլն դրամ։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբեր ամսին ևս պարգևատրել է քաղաքապետարանի աշխատակազմին ու ղեկավար կազմին,պարգևատրվել են նաև Երևանի բոլոր թաղապետերը:
Այս մասին Tert.am -ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
Քաղաքապետն իրեն չի պարգևատրել,սակայն պարգևատրվել է քաղաքապետարանի 120 աշխատակցի․ քաղաքապետի չորս տեղակալները՝ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը, քաղաքապետի երկու խորհրդականները, մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը, արտաքին կապերի վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, մշակույթի և տուրիզմի վարչության պետը, հանրակրթության վարչության պետը, քարտուղարության պետը, կազմակերպական վարչության պետը, վերահսկողության վարչության պետը, սոցիալական ապահովագրության վարչության պետը, ևս մեկ վարչության ու բաժնի պետ պարգևատրվել են յուրաքանչյուրը 840 000-ական դրամով։ Վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանը պարգևատրվել է 759 հազար դրամով: Քաղաքապետի օգնական Կարեն Հարությունյանը պարգևատրվել է 600 հազար դրամով: Պարգևատրրվել են նաև վարչության պետերի տեղակալներ, գլխավոր ճարտարապետի օգնականը և այլ անձինք:
Ամենացածրը պարգևատրվել են խմբակցության չորս փորձագետները՝ 219 հազաական դրամ:
Քաղաքապետի կարգադրությամբ պարգևատրումների համար բյուջեից հատկացվել է 56 մլն 189 հազար դրամ:
Բայց, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանի կարգադրությամբ պարգևատրվել են Երևանի բոլոր վարչական շրջանների ղեկավարները՝ յուրաքնաչյուրը 840 հազարական դրամ: Նրանց պարգևատրման համար էլ բյուջեից հատկացվել է 9մլն 240 հազար դրամ: Ընդհանուր քաղաքապետարանի պաշտոնյաներին ու թաղապետենրին մեկ ամսում պարգևատրելու համար բյուջեից ծախսվել է 65 մլն 429 հազար դրամ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը