Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անհասկանալի է համարում այն պատճառաբանությունները, որոնք բերվել են Երևանի հնգամյա զարգացման ծրագրից որոշ կետեր հանելու համար: Ավագանու նիստի ժամանակ Խաժակյանը նախ անդրադարձավ Հաղթանակ զբոսայգու վերականգնումն ու արդիականացումը հնգամյա ծրագրից դուրս թողելուն՝ նշելով. «Պատճառաբանվում է, որ աշխատանքը նախատեսվել է իրականացնել մասնավոր ընկերությունների ներգրավմամբ, բայց հիմա որպես մեկնաբանություն ասվում է, որ արդիականացման ծրագիրը դիտարկվում է որպես ներդրումային ծրագիր: Է մետրոն էլ է ներդրումային ծրագիր, հազար ու մի բան, ինչ հնգամյայում գրված է, ներդրումային ծրագիր է, հիմա սա ինչո՞ւ եք հանել», - ասաց ավագանու անդամը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը