Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․
«Սրանից մի քանի տարի առաջ եթե Հայաստանում ձերբակալվեր որևէ ԶԼՄ-ի սեփականատեր, ապա այն ժամանակավա իրավապաշտպանների հարայ-հրոցը կբռներ աշխարհը։ Բայց հիմա արի ու տես, որ ձերբակալվել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ու իրավապաշտպան կոչեցյալների ծպտունը չի լսվում։
Սա լիովին բավարար է, հասկանալու համար, որ Հայաստանում տարիներ շարունակ իրենց իրավապաշտպան հռչակած անձինք հանդիսացել են ընդամենը շարքային գրանտակերներ, որոնց նպատակը ոչ թե մարդկանց իրավունքների անաչառ պաշտպանությունն է, այլ ընդամենը այդ թեմանները շահագերծելով փող աշխատելը։ Այսքանից հետո միայն մանկամիտը դրանց կհամարի իրավապաշտպան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը