25 12 2019

Ինչո՞ւ է մեր «հեղափոխությունը» մտքի առումով այսքան խղճուկ. Ստեփան Դանիելյան

Ինչո՞ւ է մեր «հեղափոխությունը» մտքի առումով այսքան խղճուկ. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Ցանկացած հեղափոխության ժամանակ տեղի են ունենում մտքի բախումներ, առաջ են գալիս հեղափոխության տեսաբաններ, փիլիսոփաներ, տնտեսագետներ, իսկ հեղափոխականների բանակում տեղի են ունենում վեճեր զարգացման տարբեր ուղղությունների միջև։

Ծաղկում են ոչ միայն միտքն, այլև արվեստը՝ արվեստի նոր արտահայության ձևեր։

Մի խոսքով, ինտելեկտուալ կյանքը եռում է, ինչն իր թերություներով ու դաժանություններով հանդերձ՝ մի նոր աստիճանով բարձրացնում է հանրային միտքը, ծնում նոր քաղաքակրթություն։ Ինչո՞ւ է մեր «հեղափոխությունը» մտքի առումով այսքան խղճուկ, անճարակ, անդեմ ու դժգույն, անգամ` հակաինտելեկտուալ։ Ինչո՞ւ են «հեղափոխականները» այսքան անհետաքրքիր, հարմարվող ու իշխանության մեջ` հնազանդ, հանրության հետ` ագրեսիվ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ