ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
«Իշխանությունը տարեվերջյան սրացումների մեջ է։ Ցերեկն անհիմն եւ տգեղ կերպով բերման ենթարկեցին ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին։
Իսկ քիչ առաջ ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը մի հերթական անհեթեթ պատրվակով։
Այս էժանագին սերիալի բեմադրիչ-ռեժիսորները այնքան են ծուլացել ու անգյալացել, որ իրեց այլեւս նեղություն էլ չեն տալիս քիչ թե շատ արժանահավատ սցենարով շարժվեն։
Գաղտնիք չէ, որ 5-րդ ալիքը դարձել է Հայաստանում ազատ խոսքի եւ այլակարծության բացառիկ օջախներից մեկը, իսկ ալիքի սեփականատիրոջ ձերբակալությունն համարում եմ հեռուստաալիքի բնականոն աշխատանքների վրա ճնշում գործադրելու փորձ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը