21 12 2019

Փաշինյանի կողմնակիցների անմշակութային պատասխանը մշակույթի գործիչներին․քաղաքագետ

Փաշինյանի կողմնակիցների անմշակութային պատասխանը մշակույթի գործիչներին․քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Դեկտեմբերի 19-ին Հայաստանի և Ռուսաստանի արվեստի ու մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն էին տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ փոխել նրա խափանման միջոցը... Այն ուղղակի հիստերիա է առաջացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների, նրան սպասարկող ԶԼՄ-ների և կեղծ օգտատերերի հայտնի ՊՈԱԿ-ի աշխատակիցների մոտ, որոնք ամենավերջին վիրավորանքներն են ուղղում իրենց ստորագրությունը դրած գործիչների հասցեին և բարոյախրատական կոչերով հանդես գալիս...

Զավեշտալին այն է, որ հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած որոշ անձինք կրկին հանդես են գալիս ժողովրդի անունից՝ փորձելով իրենց ճղճիմ վարքագիծը բացատրել համահայաստանյան շահերից դուրս գալով, որին, իբրև թե, ընդդիմացել են ստորագրահավաքին մասնակցած անձինք... Որոշ «անձինք» էլ, բացելով իրենց արտաքնոց-բերանները, անձնական վիրավորանք են տալիս վերջիններիս... Ամենանողկալի արարքը՝ իշխանական լրատվամիջոցներից մեկի «պավլիկմոռոզովյան" հարցազրույցն էր իշխանամետ երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ, որի եղբայրը՝ Սամվել Գրիգորյանը ևս իր ստորագրությունն էր դրել այդ հայտարարության տակ... Որքան կարելի է անբարոյական լինել, որ, քաղաքական շահերից դուրս գալով, ընտանիքի երկու անդամներին հակադրել միմյանց և դա հանրայնացնել՝ Արմինեին ներկայացնելով սպիտակ, իսկ եղբորը՝ սև...

Ստորություն եմ համարում նաև որոշ գործիչների անձնական կյանքին վերաբերող բանսարկությունների և զրպարտությունների հրապարակումները, որոնք տարածվում են իշխանական «անհասցե» լրատվական կայքերի և իշխանություններին սպասարկողների կողմից։

Զարմանալի է, սրանք ովքե՞ր են, որ պետք է որոշեն, թե ով ինչ կարող է անել կամ խոսել... Պարոն Փաշինյանի անդաստիարակ և լկտի կողմնակիցները լավ կլինի հասկանան, որ բոլոր մարդիկ իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունեն և պարտավոր չեն «քայլել» իշխանությունների կամ նրանց շահերը սպասարկողների քմահաճույքներով՝ այն ժողովրդի անունից ներկայացնելով... Ամո՛թ է...

ԱՄՆ շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցչների 80 տոկոսը ԱՄՆ նախահգահ Թրամփին բացահայտ չի ընդունում և խիստ քննադատում է... Չեմ պատկերացնում, որ ԱՄՆ-ում Թրամփի կողմնակիցներն իրենց ընդդիմախոսների անձնական վիրավորանքների մակարդակի իջնեն կամ Թրամփն իր կողմնակիցների միջոցով փողոցային մակարդակի ճղճղոց դնի դրա կապակցությամբ և վիրավորի իրեն քննադատողներին... Էլ չասեմ, որ որոշ իշխանամետներ խորհուրդ են տալիս այսուհետ չօգտվել «սև» կամ, ինչպես իրենք են սիրում ասել՝ «պիցցայակեր» մշակութային գործիչների ծառայություններից... Պատկերացնում եք, Թրամփի շրջապատը խոչընդոտի Ռոբերտ դե Նիրոյին ֆիլմերում նկարահանվել կամ Մադոննային՝ համերգներ կազմակերպելուն...

Վերը նշված մշակութային գործիչները պարզ արտահայտել են իրենց կարծիքը՝ մինչև դատաքննության ավարտը Հայաստանի երկրորդ նախագահը նախընտրելի է լինի ազատության մեջ... Եթե դատարանը գտնի, որ նա մեղավոր է, ապա նոր թող բանտարկվի... Ի՜նչ կա դրա մեջ... Ինչու՞ են իշխանությունները և նրանց սպասարկողներն այսքան վախեցած այդ կոչից, որ հիստերիա են բարձրացրել այս ստորագրությունների շուրջ՝ էլ ավելի գովազդելով այն... Ամեն դեպքում Հայաստանի նման փոքր երկրում ատելության այս աստիճան գեներացումը հասարակության մեջ սարսափելի հետևանքներ կարող է ունենալ. մեղավորը Հայաստանի իշխանություններն են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ