21 12 2019

Գործարար Խաչատուր Սուքիասյանն ինձ հարստահարել է․ իմքայլական․ Factor.am



Factor.am-ը գրում է․ «Գործարար Խաչատուր Սուքիասյանն ինձ հարստահարել է։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում factor.am-ին տված հարցազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա պատմեց, որ ժամանակին խանութ է ունեցել, օգտվել է Սուքիասյանին պատկանող ընկերության ալյուրից, հետո չի կարողացել գումարը մարել և Սուքիասյանն իր մոտ մարդկանց է ուղարկել, որի արդյունքում ինքը ստիպված է եղել մատչելի գներով վաճառել իր ապրանքը։

Աղազարյանն ասում է՝ այժմ էլ Խաչատուր Սուքիասյանն ու ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն են իրար ուտում։ Եվ թող շարունակեն ուտել՝ մինչև կշտանան։ Պատգամավորը զարմանում է, որ այժմ Սուքիասյանը մեղադրում է Հայրապետյանին՝ իրեն պատկանող գործարանը խլելու համար. «Խաչատուր Սուքիասյանը երևի 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է, հիմա նվնվում է, թե գործարանն իրենից խլել են»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ