«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը գրում է․
«Օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանների կողմից վերջերս ագրեսիվ կերպով օրակարգ է բերվում լյուստրացիայի հարցը: Սա իրականում շատ կարևոր հարց է և ես որպես լայն հանրության տրամադրություններն արտահայտող ՎԵՏՕ շարժման ղեկավար պատրաստվում եմ պահանջել ԱԱԾ-ից բացահայտել ու հրապարակել այն անբարոյականների վաստակների անունները ովքեր տարբեր հիմնադրամների ու հկ-ների անվան տակ լրտեսական գործունեություն են ծավալում մեր երկրում։
Լյուստրացիան մեր երկրում այլընտրանք չունի: Ազգը պետք է անուն առ անուն ճանաչի դրանց: Այս կապակցությամբ ՎԵՏՕ-ն կիրականացնի ակցիաներ, որոնց մասին կտեղեկացնենք նախորոք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը