18 12 2019

Փաշինյանը պարտավորվել է ադրբեջանական համայնքը բնակեցնել ԼՂ-ում․ Արթուր Դանիելյան

Փաշինյանը պարտավորվել է ադրբեջանական համայնքը բնակեցնել ԼՂ-ում․ Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը գրում է․

«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը իր թվիթերի էջում ողջունել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի» գրառումը, որտեղ վերջինս հույս է հայտնել, որ նրանց մյուս հանդիպումը կկայանա «Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի շրջանում»:

Սա ևս մեկ արձանագրում է Փաշինյանի փայլուն արտաքին քաղաքական ձեռքբերումները: Մակրոնի կնոջ հետ 6-8 պարելը իր պտուղներն է տալիս: ԵԱՀԿ-ն ևս մեկ անգամ բացահայտում է այն պարտավորությունը, որը իր վրա է ստանձնել Փաշինյանը, այն է` այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» բնակեցնել Արցախում: Սա է մեր «Գանդիի» Նոբելյան մրցանակ և արտերկրում ապաստան ստանալու նախապայմանը:

Եվս մեկ անգամ ասում եմ՝ Փաշինյանը չի կարող իր ստանձնած պարտավորությունները իրականացնել: Ու եթե միջազգային հանրությունը փորձի սպառնալ պատերազմով, ապա դրա հետևանքով ոչ միայն Արցախն է ճանաչվելու Հայաստանի կողմից, այլ նաև կազմաքանդվելու են կեղծ դեմոկրատիայի այն ինստիտուտները, որոնք կառուցվել են Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում: Հայաստանում գործող միջազգային հանրության ողջ գործակալական ցանցը բացահայտվելու է ու պատժվելու է` սկսած ՏԱՆԱՊ-ի մեջ միլիարդավոր դոլարներ ներդրած ՎԶԵԲ-ից ու Արմեն Սարգսյանից, մինչև վերջին Իանոսյան ու Արթուր Սիմոնյան:

Ձեր պլանը տապալվել է: Համակերպվեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ