Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին ժողովրդին ասում էր, որ Արցախի հարցում գաղտնիք չի լինելու, բայց այսօր բանակցությունների ու հանդիպումների մասին ոչ մի տեղեկատվություն չկա. «Միամիտ ժողովուրդը ծափահարելով, ուռա՜ գոռալով ողջունում էր իրենց սիրելի վարչապետին, որ նա այսուհետ կսկսի բոլոր հարցերը քննարկել շարքային քաղաքացու հետ, բայց հիմա՝ Դուշամբեի վերելակից սկսած մինչև վերջին՝ Բրատիսլավայում արտգործնախարարների հանդիպում, նրանք գնում են բանակցելու, բայց ինֆո չկա»:
Վահան Բաբայանը նաև հիշեցրեց, որ չնայած հասարակությանը տեղյակ չեն պահում բանակցային գործընթացի մասին, փոխարենը՝ Դանիել Իոաննիսյանին են հրավիրրում ԱԳՆ նախարարի հետ քննարկման:
«Դրսից ֆինանասավորվող մարդկանց հետ կարելի է քննարկել փակ ռեժիմով, իսկ նույն հասարակության հետ չի կարելի: Իսկ ի՞նչն է խանգարում նախարարին, օրինակ՝ ասուլիս հրավիրել, կամ խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպում ունենալ՝ թեկուզ էլի փակ ռեժիմով: Բայց հիմա հարցը քննարկվում է ինչ-որ մի ՀԿ-ի այնպիսի ներկայացուցիչների հետ, որոնց հետ Արցախն ընդհանրապես կապ չունի: Սա վտանգավոր է նրանով, որ երեկ ամբողջ գիշեր կրակել են Բաղանիսի, Կոթիի և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների վրա: Հիմա կասեն՝ բա նախկինում էլ են նման բաներ եղել, նախկինում էլ են կրակել, բայց նախկինում որևէ մեկը չէր ասում, որ մենք ուզում ենք այնպիսի լուծում գտնել, որն Ադրբեջանի ժողովրդի համար էլ ընդունելի լինի, նախկինում որևէ մեկը Ադրբեջանի նախագահի կնոջը չէր հրվիրում մուղամ լսելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը