18 12 2019

Չեմ կարող ասել՝ Դավիթ Խաժակյանի հետկանչումն ինչ խաղ է. Վահան Բաբայան



Դավիթ Խաժակյանի չեզոքացումը ցույց է տալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցության համար որաշկի գծերի սահամնափակումների շրջանակը: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ անդրադառնալով Արևանի ավագանուց Դավիթ Խաժակյանի հետկանչման որոշմանը:

«Մարդուն հետ կանչեցին հենց այն օրը, երբ բացահայտ կեղծիքների մասին հրապարակումներ  ներկայացրեց ավագանու նիստում: Ինչ պայամանավորվածությունների արդյուքնում է դա, ինչ խաղ է՝ չեմ կարող ասել, չունեմ տեղեկատվություն: Խրախուսելու փոխարեն մարդուն ուզում են հետ կանչել՝ ինչ-որ այլ ձևերով դա մեկնաբանելով»: 

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ այս հարցում ինչ-որ պայմանավորվածություն լինի Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև, Վահան Բաբայանը նշեց. «Ես Դավիթ Խաժակյանին առաջնագծից երբեք հետ չէի ուղարկի, այդ մարդուն կխրախուսի, հնարվորություն կտային, որ պայքարը շարունակեր և ավելի ուժեղացներ: Ինչպե՞ս կարող եմ բացառել պայմանավորվածությունը, տրամաբանությունն այն է, որ այդ մարդը պետք չէ, որ այդ բացահայտումներն անի: Հիմա այս վիճակն արդյունքն է, որ մարդիկ կուրորեն գնացին Հայկ Մարությանին ընտրեցին, որովհետև այդ պահին եթե բաժակն էլ դնեինք ընդտրությունների թկեդնածու, ստանալու էր 80 տոկոս ձայն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ