Իհարկե, պայքարելու ենք և պայքարում ենք և այդ 1,5 տարին կարծում եմ՝ բավականին իրատեսական է։ Հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Պայքարելու ենք, նաև ծավալելու ենք փողոցային պայքար։ Բայց ամեն ինչ պետք է հասունացնել, աշխատել նաև ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ։ Այո, պետք է փորձենք համոզել, դու չես կարող փողոցային պայքար ծավալել առանց ժողովրդի ակտիվ ներգրավվման։ Այդ ակտիվ ներգրավածությունը պետք է ապահովել նաև քարոզչական աշխատանքով՝ այդ նույն ժողովրդի հետ։ Ես երբ ասում եմ՝ փողոցային պայքար, դա չի նշանակում, որ հեսա Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա մամուլի ասուլիսից հետո դուրս է գալու փողոց, դրոշը վերցնի և հայտարարի, որ հենց հիմա, մեկ ժամից հավաքվում ենք փողոցային պայքարի համար։ Սա մի պրոցես է, որը պետք է գեներացնենք և եթե չկարողանանք այդ պրոցեսը գեներացնել, ուրեմն նշանակում է կա՛մ ճիշտ բառապաշարը չենք գտել ժողովրդի հետ շփվելու, կա՛մ այնուամենայնիվ ժողովրդի մեծ մասն այս ամենը մարսել է, այո՛, կարող է նաև այդպես լինել։ Մեր նպատակն իշխանափոխությունն է, մեր նպատակն այս մարդկանց տուն կամ մի ուրիշ տեղ ուղարկելն է, և դրա համար մենք պայքարելու ենք մեր բոլոր հնարավորություններով։ Եվ շատ բնական է, որ ընտրություններից հետո որոշակի անկում է լինում թեժ իրավիճակից, հետո նոր պրոցես է սկսվում այդ բողոքի գեներացման, մենք հիմա այդ փուլի մեջ ենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը