Sputnik Արմենիան գրում է․ «Մարիամ Փաշինյանի համար նոր մեքենայի ձեռքբերումը համապատասխանում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Փաշինյանի ավագ դստեր համար նոր ամենագնաց գնելու լուրը։
Նշենք, որ ավելի վաղ այս մասին գրել էր Politik.am-ը` նշելով, որ 27 հազար դոլար արժողությամբ մեքենան Մարիամ Փաշինյանն ընտրել է անձամբ, և այն գնվել է պետական պահպանության ծառայության միջոցներով։
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»»,–ասել է Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով` նման դեպքերում անհրաժեշտության դեպքում պետական պահպանության ծառայությունն օրինական կարգով կարող է ձեռք բերել նաև տրանսպորտային միջոցներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը