168.am-ը հայտնում է․ «Ինձ Երևանի ավագանուց հետ կանչելու հարցն առիթ դարձավ, որ Հանրային հեռուստաընկերությունից, մասնավորապես Պետրոս Ղազարյանից հարցազրույցի հրավեր ստանամ, մինչդեռ երբ «ԿամԱԶ»-ների դիմաց շինթույլտվություններին աղմուկը բարձրացավ, ինձ այդպես էլ Հանրային հեռուստաընկերություն չհրավիրեցին: Այս մասին 168.am-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, թե այս անգամ հնարավորություն է ունեցել քննադատել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և ասել, որ վերջինս պաշտոնեական լիազորություն է անցել, կեղծել է փաստաթուղթ, ինչը քրեական օրենսգրքով պատժելի է:
Դավիթ Խաժակյանը նաև ընդգծել է, թե իրենք խմբակցության ներսում հաճախ են քննարկումներ ունենում իրենց արտահայտած մտքերի վերաբերյալ՝ փորձելով ընդհանուր գիծը կարգավորել, բայց այս անգամ, ըստ Խաժակյանի, քաղաքապետը սադրանքի է դիմել, և իր ծիծաղով ու Թեհմինա Վարդանյանի խոսափողն անջատելով՝ հասցրել այնպիսի վիճակի, երբ Վարդանյանը, քաղաքապետին դիմելով, որոշակի անձնական բնորոշումների է անցել, ինչը շատերի մոտ զայրույթ է առաջացրել:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը