17 12 2019

«Լուսավոր Հայաստանի» հայտարարությունները մեզ համաար անակնկալ էին. Թեհմինա Վարդանյան

«Լուսավոր Հայաստանի»  հայտարարությունները մեզ համաար անակնկալ էին. Թեհմինա Վարդանյան

Դա «Լուսավոր Հայաստանի» ներկուսակցական խնդիրն է: Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանիում Դավիթ Խաժակյանի հետկանչման հարցին և Էդմոն Մարուքյանի հայտարարությանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ինքն է որոշում՝ իր ավագանու անդամին արդյո՞ք թողնում է քաղաքապետարանում, հետ է կանչում, թե փոխարինում է: Դա մեր մեկնաբանելունը չէ, մենք հարգում ենք ցանկացած որոշում»,- նշեց բանախոսը:

Նշենք, որ Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարել էր, որ իրենց նման որոշման պատճառը երեկ Թեհմինա Վարդանյանի ելույթներն են եղել, որոնք անձնական վիրավորանքներ են պարունակել. «Լույս» խմբակցությունը, ինչպես բոլոր նորմալ խմբակցություններում ունենում են քննարկումներ, մենք բազմաթիվ ներխմբակցային քննարկումներ ենք ունեցել, և բոլորս հավասարապես կիսել ենք պատասխանատվություն խմբակցության գործունեության հետ կապված: «Լուսավոր Հայաստանի» այսօրվա հայտարարությունները մեզ համաար անակնկալ են եղել, մենք այդ մասին իմացել ենք մամուլից»,- նշեց Թեհմինա վարդանյանը:

Ինչ վերաբերում է իր ելույթին, ավագանու անդամն ասաց. «Անձնավորված որևէ բան չկա, իմ երեկվա էմոցիաները, ելույթը փոխկապակցված են քաղաքապետի խոսքի և էմոցիաների հետ: Շատ բնական աշխատանքային պրոցես է՝ ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ ավագանիում, և այստեղ ես չեմ հասկանում, թե ինչու է աղմուկ բարձրացել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ