16 12 2019

Պաշտոնական թուղթը կեղծվել է. Դավիթ Խաժակյան



«Հաղորդում եմ տվել պաշտոնական լիազորությունների անցման մասին, որը վերաբերվում էր քաղաքապետի տեղակալին: Քաղաքապետին փոխարինելու իրվունք ունի բացառապես մեկ անձ, դա քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն է: Նա գնում է երկրից այն ժամանակ, երբ Մարությանն անակնկալ կերպով չի վերադառնում Հայաստան: Սա կարող է դատախազությունում քննության առարկա դառնալ: Մարությանն ունեցել է վերադարձի տոմս այն օրով, որ նա ամսի 4-ին պետք է վերադառնար աշխատանքի, չվերադառնալով ասել է, որ պետք է արձակուրդը երկարաձգել և լիազորությունները դնել մեկի վրա»,- դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ