15 12 2019

Իշխանավորները վերամբարձ դիրքերից են շփվում պետական ծառայողների հետ. Մալյան

Իշխանավորները վերամբարձ դիրքերից են շփվում պետական ծառայողների հետ. Մալյան

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը գրում է․

Երեկ ծանոթներիցս մեկին հանդիպեցի, ով հարցրեց թե ինչու՞ ես չեմ աջակցում Փաշինյանի կառավարությանը: Ինչու՞ իմ գիտելիքները և փորձը չեմ ծառայեցնում պետական համակարգում:Այսօր լավ տրամադրություն ունեմ և մեր իշխանության համար կբացատրեմ թե ինչու ես ու իմ նման շատերը նույնիսկ լսել չեն ցանկանում պետական աշխատանքի կամ պաշտոնի մասին:Չնայած նրան, որ ես պետական համակարգից դուրս եմ եկել հեղափոխությունից մեկ տարի առաջ, բայց այսօր որևէ ցանկություն չունեմ պետական ապարատ վերադառնալու հետևյալ պատճառներով:

1. Իշխանությունը հայտարարել է, որ մինչև 2018թ պետական բոլոր պաշտոնյաները կոռումպացված և թալանչիներ են:

Այս թեզը երկու լուծում ունի, որից ոչ մեկը տեղի չի ունենում: Կամ ստեղծում են պայմաններ արդեն աշխատող մարդկանց նոր Հայաստանի պահանջներին բավարարելու համար կամ աշխատանքից ազատում են ողջ պետական համակարգը ու զրոյից կադրեր են հավաքում: Իշխանությունը ոչ մի բան չի անում, ուստի այս պայմաններում ծառայել պետական համակարգում նշանակում է ապրիօրի ընդունել որ կոռումպացված և թալանչի ես եղել:

2. Նոր իշխանավորները վերամբարձ, արհամարական դիրքերից են շփվում պետական ծառայողների հետ:Ընդ որում դինամիկան հետևյալն է՝ որքան նորաթուխ իշխանավորը իր դիրքով ներքև է կանգնած Նիկոլ Փաշինյանից, այնքան ավելի ոչ կոմպետենտ է և ավելի կոպիտ է ինքնահաստատվում տարիքով ու կենսափորձով իրենից մի քանի անգամ մեծ մարդկանց նկատմամբ: Ինչի հետևանքով կենսափորձով կադրերը մեղմ ասած չեն տրամադրվում արդյունավետ աշխատանքի:Առայժմ այսքանը, սրանք օգտակար խորհուրդներ են, որոնց մասին վարչապետին չեն զեկուցում, թե ինչքանով կօգտվեն իմ անշահախնդիր բարի խորհուրդից կերևա ապագայում: Եթե օգտվեն, էլի կտամ խորհուրդներ»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ