«Ես չգիտեմ որևէ տվյալ, որ Հայաստանում ներքին հանցագործությունների արդյունավետ կանխարգելումը հենց այս պահին իրականացնում է ոստիկանությունը։ Չեմ հավատում այն պատճառով, որ այդ դեպքում ԱԱԾ-ն չէր ունենա 6-րդ վարչություն, որ վերջին մեկուկես տարում կոռուպցիոն գործերը ԱԱԾ-ին չէեն հանձնարարվի, որ ոստիկանությունը այդպես արդյունավետ աշխատում է և վերջին հաշվով այս մեկուկես տարում ԱԱԾ-ն ունեցել է մոնոպոլ իրավունք, այդ լսող սարքերի հետևելու, բայց դրանք չեն ծառայել գործերի բացահայտման խնդիրներին, կամ գոնե հանրությունը տեղյակ չէ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագարագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով իմքայլական պատգամավորների կողմից ներկայացված նախագծին, ըստ որի՝ ոստիկանները հնարավորություն կունենան գաղտնալսելու մարդկանց հեռախոսազանգերը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը