11 12 2019

Օրենսդրական խուժանություն Ազգային ժողովում․ Ռուբեն Հակոբյան

Օրենսդրական խուժանություն Ազգային ժողովում․ Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրում է․

«Օրեսդրական խուժանություն Ազգային ժողովում

Այո՝ խուժանությո´ւն... Գործող ԱԺ–ն մեր նորանկախ պետության պատմության մեջ առաջին անգամ օրենքի ուժով բացահայտ ամրագրեց նախադեպը չունեցող կոռուպցիոն գործարք: Այն դատարանները շրջափակելու հակասահմանադրական խուլիգանության նման մի քայլ է՝ արդեն Սահմանադրական օրենքի տեսքով:

Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, մատաղացուների նման, իրենց անմեղսունակ բացատրություններով, ենթարկվեցին քրեածին հրահանգի: Սա, ըստ էության, քրեական ենթամշակույթի բացահայտ դրսևորում էր, երբ հանցագործ պարագլուխը ստիպում է թեկուզ պատահականորեն իր կողքին հայտնված մարդկանց մաս կազմել իր իսկ կողմից իրականացրած հանցագործության: Վկան՝ ԱԺ–ում քաղաքական մեծամասնության քվեարկության պատկերը՝ նաև նամակագիրների ընդգրկմամբ:(Ի դեպ, ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute, IRI) հարցման արդյունքներով, Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը (40%):

Ընդ որում, ավելի մեծ է հանրության վստահությունը Սահմանադրական դատարանի նկատմամբ, քան դատախազության (38%) ու դատարանների (36 %)):Ողջունում եմ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կեցվածքը. նրանք չենթարկվեցին սադրանքներին և մերժեցին քրեական ենթամշակույթը: Ուզում եմ հավատալ, որ ՍԴ–ի անդամները արժանապատվորեն կմերժեն այս նվաստացնող «բարեգործությունը», կմերժեն իրենց առաջարկած՝ պարազիտ դառնալու կարգավիճակը, չեն գայթակղվի անաշխատ եկամուտով արդեն իսկ իրենց կողքին հայտնված պարազիտոսի կերպարով: Համոզված եմ, որ նոր իշխանությունը ոչ միայն կչեղարկի այս օրենսդրական անմեղսունակությունը, նաև քրեական պատասխանատվության կենթարկի այն դատավորներին, ովքեր հարկատուների հաշվին կհամաձայնեն պարազիտությամբ զբաղվել: Իսկ որ գործող իշխանությանը քիչ կյանք է մնացել, դրանում ընդդիմությունը մեղավոր, կամ՝ գրեթե մեղավոր չէ. վարչապետն ամենօրյա ռեժիմով, իր ընտանեկան կապալի հետ միասին, ամեն ինչ անում է «հեղափոխության» ընթացքում գը´մփ-գըմփ-հո՛ւ-ի ռիթմով ձևավորված էյֆորիկ տրամադրությունները մսխելու և հասարակությանը դեպի իշխանության նոր այլընտրանքի մղելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ