11 12 2019

Անապահով մարդկանց համար է․ վարչապետն արդարացնում է 700 հազար դոլարի գերծախսը

Անապահով մարդկանց համար է․ վարչապետն արդարացնում է 700 հազար դոլարի գերծախսը

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ վերջին օրերի աղմկահարույց թեմաներից մեկին՝ Երևանում Ամանորը նշելու համար բյուջեից մոտ 700 հազար դոլար հատկացնելուն։

Նա նշեց․ «Այդ միջավայրը, որ ստեղծվում է, հենց առաջին հերթին սոցիալապես անապահով կամ ամենօրյա ծախսեր անելու հնարավորություն չունեցող մարդկանց համար է, դա հնարավորություն է տալիս, որ նրանք շատ ուրախ, շատ բարձր մակարդակով նշեն Ամանորը: 

Մենք սրանով լուծում ենք շատ կարևոր հարց՝ սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիր: Ինչ տնտեսական խնդրի մասին կարող է լինել խոսքը: Նախ, ՀՀ շատ քաղաքացիներ հաստատված ավանդույթի համաձայն՝ Ամանորը նշում են երկրից դուրս, ինչը տնտեսական բավականին լուրջ խնդիր է մեր երկրի համար, որովհետև մեր երկրից գումարներն արտահոսում են»։

Մենք խնդիր ենք դրել, որ ՀՀ քաղաքացիներն Ամանորը նշեն ՀՀ-ում: Այդ միջոցառումների կոմպլեքսը այդ նպատակով է արվելու։

«Չեմ հասկացել ու չեմ հասկանա այն շեշտադրումները, թե երկրում այսքան պրոբլեմ կա, դուք տոնի վրա այդքան գումար եք ծախսում: Ես համարում եմ, որ մարդկանց ուղղակի փող բաժանելը իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավոր ամենավատ ճանապարհն է: Արդեն իսկ չարչրկված ասացվածքը հեշեցնեմ. «Մարդկանց պետք է ոչ թե ձուկ բաժանել, այլ սովորեցնել ձուկ բռնել»: Մեր քաղաքականությունն ուղղված է դրան»,-նշեց Փաշինյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ