10 12 2019

Մակունցի ծախսերը պատգամավոր դառնալուց հետո ավելացել են



Այս մեկ տարվա ընթացքում բավականին քայլեր են կատարվել, որոնք մեզ մոտեցնում են երջանիկ անհատին, հոգատար հանրությանը և հզոր պետությանը: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է արվել նոր խորհրդարանի ձևավորումից հետո:

«Վերջից գամ՝ հատկապես միջազգային հարթակներում և Արցախյան հիմնահարցի հետ կապված մեր դիրքերն ուժեղ են, ավելի քան երբևէ, և Հայաստանի Հանարապետության հեղինակությունը միջազգգային կառույցներում հենց դրա մասին են վկայում: Երջանիկ անհատի և հոգատար հանրության հետ կապված նշեմ այն ընդունված նախագծերը, որոնք միտված են նշվածին: Օրինակ՝ նվազագույն աշխատավարձերի բարձրացումը, քրեական հեղինակությունների հետ կապված օրենքի նախագծի քննարկումը, որն էլի միտված է հոգատար հանարության և երջանիկ անհատի կերտմանը»,- նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է հարցին, թե կոնկրետ իր մոտ ի՞նչ է փոխվել պատգամավորական մանդատը ստանալուց հետո, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Ֆինանսական առումով ծախսերը շատացել են, ներկայացուցչական ծախսերն են ավելացել, այնպես որ իմ առումով որևէ բան չի փոխվել: Բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է տրտնջանք, որովհետև մենք այստեղ ենք, որպեսզի աշխատենք և կարողանանք մեր հմտությունները, գիտելիքները և մանդատը հանրօգուտ ծառայեցնել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ