10 12 2019

Արարատ Միրզոյանի մասին բացասական հոդվածները գերազանցում են․ «Մեդիա պաշտպան»

Արարատ Միրզոյանի մասին բացասական հոդվածները գերազանցում են․ «Մեդիա պաշտպան»

2019թ-ի նոյեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի (Ararat Mirzoyan) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։

Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 328 հոդված, որոնցից 68-ը եղել է բացասական, 18-ը՝ դրական, 242-ը՝ չեզոք։

ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի մասին բացասական հոդվածները գերազանցում են։ Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն օրերս հրապարակել էր տեղեկություն, որ Արարատ Միրզոյանը ծննդյան տոնը նշելիս 290.000 դրամ հաշիվ է փակել և հարց էր ուղղել, թե որտեղի՞ց Արարատ Միրզոյանին նման գումար։ Այնուհետև Արարատ Միրզոյանը նշեց, որ դատի է տալու Նարեկ Սամսոնյանին, նաև այն բանի համար, որ Նարեկ Սամսոնյանն իրեն «պլանքյաշ» է անվանել։ Արարատ Միրզոյանը նաև հավելել էր, որ նախկինում ինքը ներկա աշխատավարձի կրկնակին է ստացել։ Կայքերից մեկն այս հայտարարությունն ի գիտություն էր ընդունել, սեփական հետաքննություն է էր անցկացրել և պարզել, որ 5 մլն աշխատավարձի փոխարեն 2017 թվականին Արարատ Միրզոյանն իր հայտարարագրում նշել է 500.000 եկամտի մասին, որը, ըստ կայքի, կեղծիք է։ Այնուհետև լուր տարածվեց, որ Արարատ Միրզոյանն Արցախում ճաշկերույթից հետո զանգահարել է Աշոտ Ղուլյանին և, ըստ լուրերի, փորձել է այնպես անել, որ հաշիվը նույնպես փակի Արցախյան կողմը, բայց 1.5-2 մլն հաշիվը ստիպված Արարատ Միրզոյանն է փակել։ Ըստ հրապարակումների, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրեթե բոլոր նախաձեռնությունները տևական ժամանակ է Ազգային ժողովում դիմադրության են արժանանում: Դիմադրողներն էլ անփոփոխ են՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մի շարք պատգամավորներ, որոնց հիմնական «կորիզը» Նարեկ Զեյնալյանն է՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Նախարարի հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանի նախկին օգնական, այժմ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը բացեց փակագծերը։ Նա այդ հանձնաժողովի անդամ չէ, բայց նիստին ներկա է եղել։ Տիկին Պողոսյանը հորդորել է հրաժարվել մի քանի դրույթներից, քանի որ, ըստ նրա, քարոզը ծառայելու է իր նպատակին, և քաղաքացիները մտածելու են՝ եթե պետությունը որևէ դեղամիջոց է տրամադրում, ապա դա լավն է, և քաղաքացիները դա կգնեն։ Ըստ պատգամավորի, այդ դեղորայքն առավելություն կստանա, իսկ մնացածների շահերը կոտնահարվեն։

Ըստ լրատվականի, Նիկոլի Փաշինյանի կողմից խորհրդարանի ներկայիս խոսնակ նշանակված Արարատ Միրզոյանը Վլադիմիր Կարապետյանին համարում է կեղծիքների հիմնադիր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ