10 12 2019

Սարգիս Օհանջանյանին դիմավորեցին ընտանիքի անդամներն ու գաղափարական ընկերները



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Սարգիս Օհանջանյանը դեկտեմբերի 9-ի երեկոյան դուրս եկավ մեկուսարանից։ Նրան դիմավորեցին ընտանիքի անդամները, ընկերներն ու գաղափարական ընկերները։

Օրեր առաջ դատարանը մեկ ամսով երկարաձգել էր կալանքի ժամկետը, այնինչ վերաքննիչ դատարանը բավարարեց փաստաբանների բողոքը։

Սարգիս Օհանջանյանին և Նարեկ Մութաֆյանին մեղադրանք է առաջադրվել Սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան տեղի ունեցած դեպքի պատճառով։ Նրանք մոտեցել են դատավոր Աննա Դանիբեկյանին և հարցրել, թե նա վնգստո՞ւմ է։

Մեղադրանքը Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով է՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ