«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․«Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերևույթ կաշառքի և կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական առնվազն երկու պատճառով.
1. Ապացուցելու համար, որ ինքը առնչություն չունի կատարված հանցանքի հետ և այն իր հետ համաձայնեցված չի եղել, և
2. Իր տեղակալի կողմից կատարած հանցանքի համար կրում է քաղաքական պատասխանատվություն և ընդունում է, որ որպես նախարար իր տեղում չի գտնվել և չի տիրապետել նախարարությունում տիրող իրա իրավիճակին։
Ընդունված է համարել, որ նախարարի տեղակալը՝ առանց նախարարի գիտության և համաձայնության, չի մտնում կոռուպցիոն գործարքների մեջ։ Սա կանոն է, որ կիրառվում է պետական կառավարման համակարգի բարձր էշելոններում։Լինում են բացառություններ, երբ տեղակալը գործում է ինքնագլուխ և իր գործողությունները չի համաձայնեցնում իր ղեկավարի հետ։ Սակայն դա լինում է միայն այն դեպքերում, երբ ղեկավարը, տվյալ պարագայում նախարարը, առավելապես սուբյեկտիվ պատճառներով, իր տեղում չէ և նրան ոչ ոք իր ղեկավարած կառույցում լուրջ չի ընդունում։Երրորդ իրավիճակ չի լինում։Հետևություններ թողնում եմ ձեզ, հարգելի քաղաքացիներ»։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին կալանավորվեց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը՝ վարորդի և ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահի հետ միասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը