08 12 2019

7 մարզերում ՏԻՄ ընտրություններ են

7 մարզերում ՏԻՄ ընտրություններ են

Դեկտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում։

12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում  համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ են։

Հերթական ընտրություններով  համայնքի ղեկավար կընտրեն  Արագածոտնի մարզի Զարինջա, Թլիկ, Կոշ, Հակո համայնքներում, Արմավիրի մարզի Ալաշկերտ, Ֆերիկ, Նորապատ համայնքներում, Գեղարքունիքի` Զովաբեր համայնքում, Լոռու` Անտառամուտ համայնքում, Կոտայքի` Ողջաբերդ համայնքում, Գեղարքունիքի Դդմաշեն եւ Շիրակի մարզի Անուշավան համայնքում կընտրեն համայնքի ավագանու անդամների:

Արտահերթ  ընտրություններ այսօր կանցկացվեն Արագածոտնի Ավան համայնքում (համայնքի ղեկավար) Արարատի` Տափերավան (համայնքի ղեկավար), Նորաշեն (ավագանի) Ծիածան (ավագանի) համայնքներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ